Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգության ոլորտում  ռուս-հայկական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ Սիրիայում խաղաղ կյանքը վերականգնելու հարցերը: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի աշխատակազմի  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նիկոլայ Պատրուշեւը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են անվտանգության, տնտեսական եւ ներդրումային ոլորտում  ռուս-հայկական համագործակցության ամրապնդման,  միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ միջազգային օրակարգի մի շարք արդիական խնդիրներ, մասնավորապես, սիրիական ժողովրդին  հումանիտար օգնության ցուցաբերման եւ Սիրիայում խաղաղ  կյանքի վերականգնման հարցերը», -ասվում  է հաղորդագրությունում:

 Ավելի վաղ Պատրուշեւեը, որը օգոստոսի 12-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան, ընդգծել էր կողմերի փոխգործակցության կարեւորությունը տեղեկատվական անվտանգության թեմայով: Երեւանում անվտանգության հարցերի վերաբերյալ կայացած ռուս-հայկական խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության հարցերը, ինչպես տեղեկատվալկան անվտանգության ոլորտում համագործակցությունը: