Հանրապետության հրապարակից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել 4 անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 12-ին, ժամը 04։42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է:

Ոստիկանության ծառայողները կանխել են զարգացումները եւ Հանրապետության հրապարակից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել 4 անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության: Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր: