NEWS.am–ի տեղեկություններով՝ օգոստոսի 11–ի գիշերը կրակոցներ են հնչել Դավթաշենում։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

Ոստիկանության  հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ օգոստոսի 12–ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ գիշերը Դավթաշենի 1–ին թաղամասի  բակերից մեկում կրակոցի ձայն է լսվել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30–ամյա բնակիչներից մեկը իրենց շենքի բակում գտնվող ամառային  տաղավարում «Սայգա» տիպի որսորդական հրացանի մաքրման աշխատանքներ կատարելիս, մոռանալով փողում փամփուշտի առկայության հանգամանքը, կատարել է ստուգողական կրակոց և վնասել տաղավարի տանիքը։

Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։