Նոր Զելանդիայի իշխանությունները ընկերություններին թույլատրել են իրենց աշխատակիցների աշխատավարձերը կրիպտոարժույթով վճարել, հաղորդում է Financial Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: Ընդ որում, ընտրված արժույթը պետք է կապված լինի առնվազն մեկ արժույթի հետ, որը հանդես է գալիս որպես վճարման օրինական միջոց: Բացի այդ՝ կրիպտոարժույթը պետք է կոնվերտացված լինի:

Տվյալ որոշումը չի անդրադառնա ինքնազբաղ քաղաքացիների վրա: Իսկ կրիպտոարժույթով վճարումների անցած ընկերությունների համար հարկերը չեն փոփոխվի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Facebook ընկերությունը հայտնել էր 2020 թվականին Libra սեփական կրիպտոարժույթ ստեղծելու մտադրության մասին: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Libra-ով հնարավոր կլինի տրանսակցիա կատարել Facebook Messenger, WhatsApp ծառայությունների օգնությամբ: