Գյումրիում մաքսակետի շինարարությունը կիրականացնի «Պոդմոսկովյե» ՓԲԸ-ն: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ փոխնախագահ  Էդվարդ Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյոք  Գյումրիի ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայրը հանդես է եկել պատվիրատու թե ոչ, պաշտոնյան ասաց, որ չգիտի, թե ով է կանգնած այդ ընկերության հետեւում:

Նշենք, որ ԶԼՄ տվյալներով, «Պոդմոսկովյե»  ՓԲԸ-ն ընտրվել է ՊԵԿ կողմից, իսկ մրցույթ չի անցկացվել: