Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիեւը հրամանագիր է ստորագրել ՆԳ փոխնախարար Կուրսամ Ասանովի ազատման մասին՝ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալության շուրջ իրադարձությունների ծառայողական հետաքննության արդյունքներով, հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Ղրղզական ոստիկանության շահերի դավաճանության եւ վստահության կորստի  համար ծառայողական հետաքննության արդյունքներով առաջարկ է արվել  զբաղեցված պաշտոնից ՆԳ փոխնարարին ազատելու մասին», - ասվում է  հաղորդագրությունում: