Ալյասկայում կլիմայի փոփոխությունն ազդել է սպիտակ արջերի ամենամյա միգրացիայի գրաֆիկի վրա: Բոֆորտի ծովի մոտ սառույցների հալման գործընթացի փոփոխությունը բեւեռային արջերի ստիպել է սովորականից շուտ տեղափոխվել մայրցամաք:

Ալյասկայի հյուսիսային ափին գտնվող Կակտովի քաղաքում արջերի հայտնվելու մասին հայտնել է Anchorage Daily News թերթը:

Բնապահպանները մտահոգված են. ավելի վաղ արջերն այդ տարածք չէին մտել: Բոֆորտի հարավում սառույցների հալման տեւողությունը զգալիորեն աճել է 90-ականների վերջի հետ համեմատ, այժմ գրեթե 36 օր է տեւում: Այլ կերպ ասած՝ արջերը «մեծ երկիր» են գալիս ոչ միայն շուտ, այլ նաեւ երկար ժամանակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: