Ուկրաինան պերսոնա նոն գրատա է հայտարարել Լվովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության դիվանագետին: Երեքշաբթի այս մասին հայտնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:

«Հյուպատոսական պաշտոնատար անձի կարգավիճակին չհամապատասխանող  գործունեության պատճառով Ուկրաինայի ԱԳՆ-ն լրտես դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել: Նա արդեն լքել է Ուկրաինայի տարածքը»,- նշել են գերատեսչությունից:

Ուկրաինական հատուկ ծառայությունից պնդում են, որ ռուսաստանցի դիվանագետն իբր քաղաքական եւ հասարակական գործիչների, Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների, հատուկ եւ իրավապահ մարմինների, երկրի արեւմտյան մարզերում արտասահմանյան ռազմական հրահանգիչների վերաբերյալ հետախուզական տեղեկություններ է հավաքել: