Լրատվամիջոնցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ կատարել դեպի Երեւան, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երեւան թռիչքներ իրականացնելու համար որեւէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաեւ ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որեւէ քաղաքից դեպի Երեւան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։

Ավելին, Կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որեւէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից Աշուն/Ձմեռ 2019-2020 նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ։