FPWC ջանքերով եւ են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում։ Այս մասին հայտնում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան, որտեղ վերջինս կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա եւ ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։