ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։ Այս մասին հայտնում են ՏԿԵ-ի նախարարության լրատվության ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացվել են բնակարանային, միգրացիոն, սոցիալական, տեղական ինքնակառավարման նշանակության հարցերի լայն շրջանակ։

Նախարարի տեղակալը բարձրացված հարցերի առնչությամբ մի շարք հանձնարարականներ է տվել մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին ու հորդորել նրանց՝ գործընկեր գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության միջոցով գտնել քաղաքացիներին բավարարող եւ նրանց համար ընդունելի լուծումներ։