Կապի եւ տեխնիկական պայմանների բարելավման նպատակով օգոստոսի 13-ին ժամը՝ 17։00-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում կատարվելու են հին սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների սերվերի թարմացման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միաժամանակ` ՊԵԿ-ը տեղեկացնում է տնտեսվարող սուբյեկտներին, որ կատարվելիք աշխատանքների արդյունքում նշված ժամանակահատվածում հնարավոր է առաջանան կապի ժամանակավոր խափանումներ: