Snap ընկերությունը նոր խելացի ակնոց է ներկայացրել, որը թույլ է տալիս 3D ձեւաչափով ձայնագրել եւ հրապարակել տեսանյութեր, հաղորդում է CNBC-ը:

Snap-ը՝ Snapchat-ի համար հավելված ստեղծող ընկերությունը, հայտարարել է, որ Spectacles 3-երը հասանելի են երկու գույնով՝ մրագույն եւ վարդագույն ոսկու «հանքային» երանգ:

Նոր գաջետի գինը 380 դոլար է: Խելացի ակնոցը կթողարկվի այս աշնանը: Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից, այլ ոչ թե պլաստիկից, ինչպես նախորդ մոդելները:

Նոր տեսախցիկները ակնոցը կրողին թույլ կտան տեսնել լուսանկարներն ու տեսանյութերն ինչպես իրական աշխարհում: Նոր 3D տեսախցիկը նաեւ թույլ կտա լուսանկարները կամ տեսանյութերը դիտել տարբեր անկյուններից: