SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը չի պատրաստվում սահմանափակվել դեպի Մարս մարդկանց ուղարկելով: Նա մտադիր է այնտեղ առաջին քաղաքը հիմնել: Եթե ամեն ինչ սպասվածի պես ընթանա, ապա գաղութը կհայտնվի արդեն 2050 թվականին, գրում է HighTech+-ը: Inverse-ի լրագրողները խոսել են տարբեր ոլորտների փորձագետների հետ, որոնք նշել են խնդիրները, որոնց հետ կբախվեն առաջին գաղութականները:

Նրանք կարող են մուտացիայի ենթարկվել եւ նոր ֆիզիկական որակներ զարգացնել, կարող են պարփակվել իրենք իրենց մեջ կամ նոր ինքնագիտակցություն զարգացնել, կարող են նոր, Երկրի վրա չտեսնված համակարգ սահմանել, որը կկառավարի գաղութի տնտեսությունը: Թե ինչ կլինի դրանից հետո՝ մնում է միայն գուշակել:

Մասկն արդեն հայտարարել է, որ SpaceX-ը դեպի Մարս տոմս կվաճառի ԱՄՆ-ում միջին վիճակագրական տան գնով՝ մոտ 200 000 դոլար: Տրամաբանությունը հասկանալի է՝ վաճառիր քո հին տունը եւ թռչիր ու այլ մոլորակում նոր հորիզոններ բացիր:

Քաղաքի կառուցումը կարժենա 100 մլրդ դոլարից մինչեւ 10 տրիլիոն դոլար:

Այդ հաշվարկները հիմնված են ենթադրությունների վրա: Հստակ թիվը կախված կլինի դեպի Մարս ուղարկվող ամեն տոննայի արժեքից: Եթե այն հավասար լինի 100 000 դոլարին, ապա, ինչպես Twitter-ում օրերս գրել է Մասկը, դա կնշանակի, որ ընդհանուր առմամբ գինը կլինի 100 մլրդ դոլար՝ դա ամենացածր գինն է «ըստ Մասկի»:

Այդ գումարը Երկրի վրա բոլոր մարդկանց կարողության արժեքն է, բացառության 3 գլխավոր հարուստների՝ Բերնար Առնոյի, Բիլ Գեյթսի եւ Ջեֆ Բեզոսի: