Ռուսաստանն արտաքսել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության աշխատակցին՝ դեռեւս մայիսին ուկրաինական կողմի սադրանքին ի պատասխան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեռեւս 2019թ. մայիսին ուկրաինական հատուկ ծառայությունները հերթական սադրանքն են իրականացրել՝ անհիմն կերպով Լվովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին persona non grata հայտարարելով: Նրանք որեւէ ապացույց չեն ներկայացրել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

Կիեւի քայլին ի պատասխան՝ ռուսական կողմը «ստիպված է փոխադարձության հիմքով persona non grata հայտարարել Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության աշխատակցին»:

«Այն, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը 3 ամիս ձգձգել է ինֆորմացիայի հրապարակումը՝ կապված է, հավանաբար, Ուկրաինայի ներքաղաքական խաղերի հետ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից: