Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում պաշտպանական ծախսերի հետագա մեծացման խնդրին, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է, որ Գերմանիան չի կարողանում պաշտպանական ծախսերը մեծացնել մինչեւ ՀՆԱ-ի 2%-ը, ինչպես դա պահանջում է ՆԱՏՕ-ն:

«Մենք ցանկանում ենք մինչեւ 2024 թ. հասնել 1,5%-ի: Եվ դա մեր ընդհանուր խնդիրն է: Ընթացիկ բյուջեում պաշտպանական ծախսերի եւս մեկ աճ կլինի, եւ դա 2020թ. կբարձրացնի Գերմանիայի ծախսերի մակարդակը մինչեւ 1,41%: Դեռ շատ աշխատանք պետք է կատարենք մոտակա մի քանի տարում»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ Գերմանիան փաստացի չի խախտել ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական ծախսերի մասին 2014թ. Ուելսի գագաթնաժողովի ժամանակ կնքված համաձայնագիրը, քանի որ ադ ժամանակ անդամ երկրները համաձայնել էին պաշտպանական ծախսերը մեծացնել «մինչեւ 2%»