ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջամտություններից ընտրությունների պաշտպանության մասին օրինագծերը պարտադիր պետք է ներառեն դրույթներ, որոնք ընտրողներին պարտավորեցնում են քվեարկության ժամանակ ներկայացնել անձը հաստատող հատուկ վկայականներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ընտրությունների անվտանգության մասին ոչ մի բանավեճ չի կարող շարունակվել առանց նախնական համաձայնության այն մասին, որ ընտրողների նույնականացումը պետք է անչափ կարեւոր դեր խաղա ցանկացած վերջնական համաձայնագրում: Առանց ընտրողների ID քարտի՝ ամեն ինչ անիմաստ է»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

ԱՄՆ Սենատը հուլիսի վերջին քվեարկել էր 2 օրինագծի օգտին՝ ուղղված ամերիկյան ընտրությունները միջամտությունից պաշտպանելուն: Օրինագծերից մեկով նախատեսվում է քվեարկության ժամանակ թղթից քվեաթերթիկների օգտագործում: Երկրորդի համաձայն՝ թեկնածուները, նախընտրական արշավի մասնակիցները եւ նրանց ընտանիքների անդամները պետք է Հետաքննությունների դաշնային բյուրոյին հայտնեն արտասահմանյան պետություններից օգնության առաջարկներ ստանալու մասին: Այս նախաձեռնություններին աջակցելուց հրաժարվել է Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը՝ դրանք կողմնակալ անվանելով:

The Hill պարբերականը նշում է, որ Թրամփը ընտրությունների անվտանգության հարցը մեկնաբանել է այն ժամանակ, երբ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները փորձում են Մակքոնելին համոզել աջակցել նշված օրինագծերին: