Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով ավելի քան 50 մարդ է տուժել, հաղորդում է G1 պորտալը:

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան նույնանուն նահանգի մայրաքաղաքի կենտրոնի ստորգետնյա թունելներից մեկում: Պորտալի տեղեկություններով ՝ բախվել է երկու ավտոբուս եւ հինգ մարդատար մեքենա:

4 մարդ, որոնց վիճակը ամենից շատն է մտահոգել բժիշկներին, հոսպիատալացվել են, մյուսներին տեղում օգնություն են ցույց տվել:

Քաղաքի կենտրոնը եւ նրա հարավային մասը կապող ճանապարհահատվածը ամբողջությամբ փակվել է: ՃՏՊ պատճառները պարզվում են: