Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում ոստիկանությունը 766 կգ մետամֆետամին է առգրավել թմրանյութերի խոշոր խմբաքանակների տարածմամբ զբաղվող միջազգային սինդիկատի հանցավոր գործունեության հետաքննության ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բարդ հետաքննության արդյունքում ոստիկանությունը 766 կգ մետամֆետամին է առգրավել, ինչը Քվինսլենդի եւ Ավստրալիայի համար ամենախոշոր առգրավված խմբաքանակն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Նշվում է, որ թմրանյութից բացի, ոստիկանությունը 108 հազար ավստրալիական դոլար (73 հազար ամերիկյան դոլար) է առգրավել: Առգրավված թմրանյութի արժեքը կարող է կազմել մոտ 90 մլն ավստրալիական դոլար (60 մլն ամերիկյան դոլար):