Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօրվանից սկսած մինչեւ օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում եւ Երեւանում, ինչպես նաեւ Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։

Առաջիկա 5 օրերին հովտային եւ նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը»,-նշել է նա: