Microsoft-ը Windows Remote Desktop Protocol-ում (RDP) նոր խոցելիություններ է գտել, որոնք նման են մի քանի առաջ  հայտնաբերված BlueKeep-ին: Եթե դրանք չվերացվեն, համակարգիչը վիրուսային համաճարակի զոհ կարող է դառնալ, հաղորդում է Vesti-ն:

DejaBlue անվանումով նոր «անցքերը», որոնցից կարելի է օգտվել RDP միջոցով, 7-ն են: Սակայն երկուսը, ինչպես նշում են Microsoft-ում, առանձնահատուկ վտանգավոր են. եթե ստեղծվի դրանք օգտագործող համակարգչային վիրուս, այն կկարողանա առանց օգտատիրոջ մասնակցության ցանցով տարածվել համակարգիչների միջեւ եւ տեսականորեն վարակել միլիոնավոր սարքեր:

Ամենավտանգավորն այն է, որ ի տարբերություն BluKeep-ի, խոցելիություններն առկա են Windows-ի բոլոր արդիական տարբերակներում՝ 7-ից մինչեւ 10: Այսինքն՝ պատչը պետք է Microsoft օպերացիոն համակարգն օգտագործող գրեթե յուրաքանչյուր ժամանակակից համակարգչին:

Թարմացումները պետք է արագ կատարվեն. ամենայն հավանականությամբ, հաքերներն արդեն ուսումնասիրում են Microsoft-ի թողարկած  «դեղերը», որպեսզի  հակառակ մշակման մթոդով պարզեն, կոնկրետ ինչպես են աշխատում խոցելիությունները, իսկ հետո գրեն դրանք օգտագործող վնասակիր ծածկագիր:

Եթե ձեզ մոտ ավտոմատ թարմացում է միացված, անհանգստանալու կարիք չկա. նոր խոցելիությունների դեմ դեղը կամ արդեն բեռնվել է եւ տեղադրվել կամ առաջիկայում կտեղադրվի:

Խոցելիությունների օգտագործումը կարելի է կանխել՝ Windows-ում ակտիվացնելով Network-Level Authentication կարգավորումը: