Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի Տարածաշրջանային ինտերնետ-ռեեստրի կառավարող  տնօրեն Աքսել Փոլիկը կդառնա Երեւանում կայանալիք WCIT 2019-ի գլխավոր զեկուցողներից մեկը:

Զեկուցողների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում  կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը: Միջազգային այդ միջոցառմանը, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միությունը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Կազմակերպչական աշխատանքներն անցկացնում է Առաջատար տեխնոլոգիական ընկերությունների միությունը: