Մոլորակը կորցնում է իր սառցե ծածկույթը՝ հալչում են Արկտիկայի եւ Անտարկտիկայի բազմադարյա սառույցները, ինչն անդրադառնում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի վրա, դրա բարձրացումը ջրհեղեղների է հանգեցնում:

Թաիլանդի սիամական ճարտարապետների ասոցիացիայի գիտնականներն այդ աղետալի միտման դեմ պայքարի միջոց են առաջարկել: Նրան մշակել են սուզանավի մակետը, որը այսբերգներ կարտադրի, հաղորդում է Nat-geo-ն:

Սուզվելով հատակ՝ Upnormal Freezer նավը կարող է ծովային ջրում հատուկ ակվարիումներ հավաքել, ֆիլտրեր աղն ու օդային տուրբինների օգնությամբ սառեցնել 5 մ հաստությամբ ոչ մեծ այսբերգի ձեւով:

Հաշվարկների համաձայն՝ յուրաքանչյուր այսբերգի համար մոտ 2027 խորանարդ մետր ջուր անհրաժեշտ կլինի, եւ եթե միաժամանակ մի քանի նավ բաց թողնվի, ապա արկտիկական սառույցները կհաջողվի վերականգնել:

Ճարտարագետները հասկանում են, որ այդ ծրագիրը չի դադարեցնի համաշխարհային մակարդակով գլոբալ տաքացումը, սակայն կորսված սառույցների վերադարձը կօգնի գոնե պահպանել Արկտիկայի ֆաունան:

Որպես «հեղափոխական սուզանավի» հավելյալ ֆունկցիա հեղինակները նշում են հետազոտությունների կամ ստորջրյա տեսարժան վայրերի ուսումնասիրման համար հնարավորությունները:

Ծրագրի քննադատներն այն անիրական են համարում, քանի որ սուզանավերն ինքնին կարող են վտանգավոր լինել մթնոլորտ վնասակար նյութերի արտանետման հետեւանքով էկոհամակարգի համար: