Ֆրանսիայի պատմության ազգային թանգարանի հետ համագործակցող կամավորները դինոզավրի 2 մետրանոց, 500 կգ-անոց ոսկոր են հայտնաբերվել, հաղորդում է Planet-today-ը:

Զաուրոպոդները չորսոտանի դինոզավրերի ենթախմբերից են, որոնց պատկանում են, օրինակ, բրոնտոզավրերը, դիպլոդոկներն ու բրախիոզավրերը: Ֆրանսիայում հայտնաբերված դինոզավրը հայտնի չէ՝ որ խմբին է պատկանում, սակայն դա բավականին հազվագյուտ գտածո է:

Ֆրանսիացի փորձագետների խոսքով՝ մնացորդները բավականին լավ են պահպանվել: Փորձագետները հույս ունեն գտնել գանգն ու այդ տեսակի այլ ոսկորները:

Դինոզավրի ոսկորները հայտնաբերվել են Ֆրանսիայի Շարանտա տարածքում, այդ շրջանը հայտնի է իր պալեոնտոլոգիական հարուստ ժառանգությամբ: 2010թ., օրինակ, այդ վայրում հայտնաբերվել է տարբեր սողունների 7,500 ոսկորներ: