Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղսագրում են  երկրի օրենսդրության խախտման եւս երկու դրվագ: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:

«Աթամբաեւին ծանուցագիր է տրվել Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի ներգրավվածության կասկածանքի եւ «Ֆորում» խմբի շենքի հետ կապված գործի վերաբերյալ», - ասել է փաստաբանը: