Հնդկաստանում ջրհեղեղների պատճառով զոհվել է ոչ պակաս 225 մարդ, որոնք առաջացրել էին հզոր մուսոնային տեղատարափ անձրեւները: Չորեքշաբթի India Today ամսագրի կայքը հայտնում է, որ վերջին օրերին հիմնականում տուժել են երկրի հարավային եւ արեւմտյան ափերը:

Պարբերականի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ից հարավային Կերալա եւ Կարնատակա նահանգներում զոհվել է համապատասխանաբար՝ առնվազն 88 եւ 54 մարդ, իսկ արեւմտյան Մահարաշթրա եւ Գուջարաթ նահանգներում՝ 49 եւ 31 մարդ: Եվս 3 մարդ զոհվել է հարեւան տարածքներում:

Օդերեւութաբանները հայտնում են, որ առաջիկա օրերին ուժեղ անձրեւները կշարունակվեն: