Ամերիկացի եւ չինացի գիտնականները տարբեր տեսակի ինֆորմացիայի պահպանման համար Ռուբիկ-կուբիկ են մշակել: Այն կարող է մինչեւ 43 կվինտիլյոն կոնֆիգուրացիաներ պահպանել, հաղորդում է Planet- today-ը:

Նյութը, որից պատրաստվում է ունիկալ գլուխկոտրուկը, իրենից ներկայացնում է ինքնավերականգնվող հիդրոգել, որն ունակ է պնդանալ օրվա ընթացքում: Հենց պնդանալուց հետո ձեւավորվում են տվյալների ահռելի մեծ քանակությամբ պահոցներ:

Ընդ որում, մասնագետները համեմատում են այսօր տարածված երկչափ սեւ-սպիտակ QR-կոդերն ու նոր եռաչափ խորանարդերը, որի ծավալը զգալիորեն մեծ է: Հիդրոգելի ձեւավորվող հատկություններն ու կառուցվածքը թույլ են տալիս պահել եւ փոխանցել անհրաժեշտ ինֆորմացիան: Գիտնականները հույս ունեն այդ հիմքով սալիկներ մշակել, որոնք կարող են տեղադրվել մարդու մաշկի մեջ: Նման նորարարությունը կարող է ցույց տալ բժշկական ինֆորմացիան, որը փաստացի միշտ կլինի եթե ոչ «ձեռքի տակ», ապա ձեռքի վրա:

Բացի այդ, ունիկալ նյութը կարող է օգտագործվել նաեւ որպես հաղորդիչ, որը ցույց է տալիս ճնշումը, զարկերակը կամ արյան մեջ շաքարի մակարդակը: