Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի  տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Այս մասին նշվում է  «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:

Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 12-ին:

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակից են դարձել  «Համակարգային օպերատորը» եւ «Ռոսցանցերը», իսկ Ադրբեջանի եւ Իրանի կողմից՝  «Ազերէներժին» եւ Իրանի Tavanir էլեկտրագեներացիայի, հաղորդման  եւ դիստրիբուցիայի  կառավարող ընկերությունը: