Ֆիլիպինների հարավում կոկորդիլոսը կերել է 10-ամյա տղային: AP-ի հաղորդմամբ՝ երեխան իր 2 ավագ եղբայրների եւ քույրերի հետ գտնվել է նավակի մեջ Բալաբակ քաղաքից ոչ հեռու: 

Կոկորդիլոսը բռնել է տղայի որովայնից եւ նրան քաշել ջրի մեջ: Ավելի ուշ երեկոյան երեխայի մնացորդները հայտնաբերվել են ճահճի մեջ:

Գետաբերանի կոկորդիլոսներն աշխարհում ամենախոշոր սողուններից են, դրանց երկարությունը հասնում է 6 մետրի, իսկ քաշը՝ 1 տոննայի:

Փետրվարին կոկորդիլոսը 12 տարեկան տղայի էր բռնել Բալաբակի գետի մոտ, սակայն նրան հաջողվել էր փրկվել: Երեխայի եղբայրներն ու քույրերը թիակներով հարվածել էին սողունի գլխին այնքան ժամանակ, մինչեւ որ կոկորդիլոսը նահանջել է:

Ոստիկանության խոսքով՝ անցած տարվա փետրվարին կոկորդիլոսը ձկնորսի էր կերել 3 ամիս անց այն դեպքից հետո, երբ մեկ այլ սողուն 12-ամյա աղջկա էր քաշել ջրի մեջ, աղջկան այլեւս երբեք չեն տեսել:

Պալավան կղզեխումբը, որը Ֆիլիպինները հաճախ «վերջին սահման» է անվանում, ֆլորա եւ ֆաունայի զարմանալի բազմազանության համար տուն է համարվում, սակայն դրան չվերահսկվող զարգացում է սպառնում: