2019թ. օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանական գերատեսչությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության պաշտպանության հարցերով նոր ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին` պաշտոնն ստանձնելու առթիվ եւ նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Կողմերն արձանագրել են բոլոր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների եւ ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական բնագավառում: Կարեւորվել է համագործակցության զարգացման ընդլայնումը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ: