Սամցխե-Ջավախք մարզի Ադիգենի մունիցիպալիտետի Վալե գյուղում միանգամից 3 բնակելի տուն է այրվում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը:

Տեղում աշխատում են 6 հրշեջ մեքենաներ եւ 30 հրշեջ փրկարարներ:

Հրդեհի բռնկման պատճառը դեռեւս հայտնի չէ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մասնավոր տանն ու տարածվել հարեւան երկու տների ու շինությունների վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: