Պակիստանը պատրաստ է JF-17 ինքնաթիռներ մատակարարել Ադրբեջանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բաքվում Իսլամական Հանրապետության դեսպան Սայիդ Հան Մոհմանդը, հաղորդում է Turan-ը:

Դեսպանի խոսքով՝ մինչ այժմ Ադրբեջանը Պակիստանից 10 ինքնաթիռ է գնել:

«Եթե անհրաժեշտություն լինի, Պակիստանը մշտապես պատրաստ է ռազմական աջակցություն տրամադրել»,- նշել է նա: