Analitik.am-ը հարցմանն ի պատասխան ԱԺ-ից հայտնել են, որ Վարդավառի տոնի միջոցառման կազմակերպումը արտապատվիրել է Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի Ա/Ձ-ներին:

Analitik.am-ը պարզել է, որ էլեկտրենային ռեգիստրում նման գրանցված ԱՁ-ներ գոյություն չունեն, իսկ Անի Ջուլհակյանը և Մերի Սոլոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանի՝ Լուլուի ընկերուհիներն են: Ըստ աղբյուրի՝ նրանք միասին աշխատել են ռադիո «Վանում» և բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կազմակերպած միջոցառման ժամանակ ծախսվել էր  4, 941, 300. 00 ՀՀ դրամ: