Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Եվրոպայի լիգայում «Արարատ-Արմենիայի» հաղթանակին։

Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք:

Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:

Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլ՝ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը՝ 2:0 հաշվով: