Արմեն Աշոտյանի վարորդ եւ օգնական Արամ Բարսեղյանի ձերբակալումը նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից արդեն բողոքարկվել է դատարանին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման հայտնել է փաստաբանը։
Տիգրան Աթանեսյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Սովորաբար գույքի հափշտակության վերաբերյալ գործերով վարույթ իրականացնող մարմնին նախ և առաջ հետաքրքրում է վնասի հատուցման խնդիրը։
Այդ հարցը ամենաքննարկվողն է։ Արմեն Աշոտյանի ընկերոջ` Արամ Բարսեղյանի դեպքում այդ հարցը ոչ մեկին չհետաքրքրեց, անգամ չքննարկվեց, մինչդեռ նման առաջարկ իմ կողմից հնչեցվել է։
Ա. Բարսեղյանի ձերբակալումը իմ կողմից արդեն բողոքարկվել է դատարանին, հուսամ գործը կվերադառնա իրավական հուն»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այդ ձերբակալությունը բացառապես քաղաքական է եւ կապված է իր անձի հետ։