Արկտիկայի ձների մեջ պլաստիկե մասեր են հայտնաբերվել: Գիտնականները ցնցված են՝ ավելի քան 10 000 մաս է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նույնիսկ Արկտիկայում մարդիկ օդից միկրոպլաստիկա են շնչում: Տարածաշրջանը համարվում է աշխարհում ամենավերջին «անձեռնմխելի մնացած» միջավայրերից մեկը, գրում է  BBC-ը:

Գերմանաշվեյցարական թիմը ձյան մեջ պլաստիկե մասեր է հայտնաբերել,  որոնք, ինչպես ենթադրվում է, տարածվում են քամու միջոցով, ապա «լվացվում» մթնոլորտում տեղումների, հատկապես՝ ձյան միջոցով:

Պլաստիկե թափոնները նաեւ տարածվում են հարյուր կամ նույնիսկ հազարավոր կիլոմետրերի վրա: