Արեւելյան Չինաստանում մայրուղու վրա տասնյակ հազարավոր մեղուներ դուրս են եկել բեռնատարից, հարկ է եղել դիմել հրշեջների օգնությանը:

Global Times-ի հաղորդմամբ՝ Խուչժոու քաղաքի հրշեջ ծառայությունը մեկնել է դեպքի վայր, որտեղ 30 000 մեղու հարձակվել է վախեցած ճանապարհային սպասարկման աշխատակիցների վրա: 3 աշխատակից տուժել է խայթոցներից: Մոտ գտնվող լցակայանը եւս լի է եղել մեղուներով:

Բեռնատարի վարորդը պատկերացում չի ունեցել՝ ինչպես է մեղուներին հաջողվել դուրս գալ բեռնատարից: Հրշեջների խոսքով՝ 90 րոպեում բոլոր մեղուներին բռնել են կամ ոչնչացրել: