Huawei-ն ներկայացրել է «Տեխնոլոգիաների ապագայի տեսլականը» զեկույցը: Տնային ռոբոտներն ընտանիքի անդամներ կդառնան, հաղորդում է HighTech+-ը՝ օգատգործելով առավել պոլիտկոռեկտ տերմին՝ «ընդլայնված ընտանիք»:

Ռոբոտների հետ կյանքը հետազոտողները կարեւորագույն մեգաթրենդ են անվանում: Դրանց շնորհիվ կյանքն ավելի հեշտ է դարձել:

Ընկերությունը կանխատեսում է, որ 2025թ. առավել լայն տարածում կունենան ռոբոտների 3 տեսակներ արհեստական ինտելեկտի լայն կիրառմամբ՝ պալատական, ուղեկից, բուժքույր եւ բիոնիկա, այսինքն՝ մարմնի մասերի փոխարինող:

Ռոբոտներն ու նոր տեխնոլոգիաները կազդեն գործունեության 17 տարբեր ոլորտների վրա:

Ընկերության գլխավոր փոփոխությունը կոչվում է «Zero Search»՝ զրոյական որոնում: Հարցումների 90%-ը կմշակեն ձայնային օգնականները: Արտադրական գծերն արագորեն կկազմավորվեն 5G անլար հաղորդակցության շնորհիվ, քաղաքականության եւ կառավարման մեջ կդիտարկվեն թվային կոորդինացիայի ծրագրերը, քաղաքային տրանսպորտը կվերաձեւավորվի արհեստական ինտելեկտի համակարգով: Գիտությունը, կրթությունը, հանգիստը, արվեստն ու ԶԼՄ-ների աշխատանքը կփոխվեն՝ շնորհիվ  «հավելյալ կրեատիվության», երբ արհեստական ինտելեկտը կվերածվի անփոխարինել օգնականի: