Գրեթե 100 հնագույն հրաբուխներից բաղկացած, այսպես կոչված, «յուրայի աշխարհը» հայտնաբերվել է Ավստրալիայի կենտրոնական մասում:

Gondwana Research-ում հրապարակված հետազոտությունը մանրամասնում է գտնված հնագույն հրաբուխները, որոնք Կուպեր-Էրոմանգի ավազանի տակ ակտիվ են եղել 180 եւ 160 միլիոն տարիների միջեւ: Հիմա սա երկրի խոշորագույն նավթա-գազային տարածքներից մեկն է, ինչ-որ ժամանակ այս շրջանը լեցուն էր տաք մոխրով ու լավայով՝ շրջապատված գետերով, որոնք վերջնարդյունքում վերածվել են լճերի եւ ճահիճների:

«Այն ժամանակ ինչպես Երկրի հրաբխային ակտիվության մեծ մասն է տեղի ունեցել տեկտոնիկական սալերի սահմաններին կամ երկրային օվկիանոսների տակ, այնպես էլ այս հնագույն յուրայի աշխարհը զարգացել է ավստրալական մայրցամաքի խոր ընդերքում»,- ասել է հետազոտության համահեղինակ Սայմոն Հոլֆորդը:

Հնագույն հրաբուխները, որոնք լավ են պահպանվել, հարյուրավոր ֆուտ ժայռի տակ հայտնաբերվել են ստորգետնյա պատկերման առաջավոր մեթոդների օգտագործմամբ, որոնք նման են համակարգչային տոմոգրաֆիայի:

Գիտնականները հոկտեմբերին Թասմանիայի ափերի մոտ հայտնաբերել էին եւս մեկ հրաբխային «կորուսյալ աշխարհ»: