Իրանը կոշտ եւ արագ պատասխան կտա ցանկացած ագրեսիային: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արագչին, հայտնում է Mehr-ը:

«Իրանի ռազմական հզորության ուժեղացումը զսպող գործոն է  է եւ ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ: Չնայած Իրանն իր ժամանակակից պատմության ընթացքում չի պատերազել որեւէ երկրի դեմ, այն առանց տատանվելու եւ արագ կարձագանքի ցանկացած ագրեսորի», - ասել է  նա:

Անդրադառնալով Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն դժգոհությանը, Արագչին նշել է, որ հաշվի առնելով երկրի հետգեւոր առաջնորդի որոշումը, Իրանը դեմ է զանգվածային ոչնչացման ցանկացած զենքի, սակայն «մենք զարգացնելու ենք մեր խաղաղ գործունեությունը եւ տեխնոլոգիաները»: