Bugatti ընկերությունը հրապարակել է 8 մլն եվրո արժողությամբ նոր հիպերքարի առաջին թիզերը: Այն կթողարկվի սահմանափակ քանակով՝ 10 օրինակ: Ավտոմեքենայի պրեմիերան կանցկացվի Կալիֆոռնիայի The Quail ամենամյա փառատոնի ժամանակ օգոստոսի 16-ին, հաղորդում է Autonews-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ ֆրանսիական ապրանքանիշը կներկայացնի 1991թ. Bugatti-ի հիմնադիր Էտտորե Բուգատտիի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ թողարկված EB110 սուպերքարի ժամանակակից մեկնաբանությունը:

GT ստանդարտ մոդիֆիկացիայի միջին շարժիչային կուպեն  հագեցած է 4 տուրբիններով 3,5 լիտրանոց V12 շարժիչով, 553 ձիաուժ հզորությամբ եւ 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփով: Bugatti EB110-ն կարող է առաջին 100 կմ անցնել 3,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 340կմ/ժ է: