ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ նոր գործարք է ցանկանում այն պատճառով, որ պատժամիջոցները նրա տնտեսությանը մեծ վնաս են հասցնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանը ցանկանում է գործարքի հասնել»,- ասել է նա՝ Նյու Հեմփշիրում ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ:

Նրա խոսքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում իրանական տնտեսությանը: