Հարավկորեացի զինվորականները պնդում են, որ Հյուսիսային Կորեան կատարել է 2 չճանաչված արկերի արձակումներ:

«Հյուսիսային Կորեան այս առավոտ Ճապոնական ծովի ուղղությամբ Կանվոնդո նահանգի Թհոնչհոն շրջանից կատարել է 2 չճանաչված արկերի արձակումներ»,- «Ռենհափ» գործակալության փոխանցմամբ՝ ասել են Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչները:

Հուլիսի 25-ից սկսած, երբ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան հրաժարվել էին կատարել համատեղ զորավարժությունների չեղարկման մասին պահանջը, Հյուսիսային Կորեան անցկացնում է նոր տակտիկական հրթիռների փորձնական արձակումներ: Այսօրվա դեպքը այդ շարքում 6-րդն է: Փհենյանում հայտարարում են, որ դա անում են որպես «Հարավային Կորեայում միլիտարիստներին» զգուշացում:

Սեուլում եւ Տոկիոյում սա գնահատում են որպես նոր տեսակի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկում: ՄԱԿ ԱԽ-ն Հյուսիսային Կորեային արգելում է բալիստիկ հրթիռների մշակումն ու արձակումները՝ պատժամիջոցների խստացման սպառնալիքով: