ԿԺԴՀ-ն այլեւս մտադիր չէ բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ, հաղորդում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

 Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ միավորման հանձնաժողովի ներկայացուցիչը քննադատել է Հարավային Կորեայի իշխանություններին ՝ Կորեայի ազատագրման կապակցությամբ նախագահ Մուն Չժե Ինի ելույթից հետո եւ հայտարարել, որ Փհենյանը մտադրություն չունի եւս մեկ անգամ Հարավային Կորեայի կառավարության հետ նստել բանակցային սեղանի շուրջ:

«Հարավային Կորեայի իշխանությունները ցանկանում են օգուտ քաղել ԿԺԴՀ եւ ԱՄՆ ապագա բանակցություններից՝ ընկնելով երազանքների գիրկը, եթե նրանք կարծում են, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ԱՄՆ հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո սահուն կերպով, ինչպես բնության մեջ եղանակների փոփոխությունը: Նրանք ավելի լավ է հրաժարվեն նման անխոհեմ ցանկություններից», - ասվում է Կենտրոնական հեռագրական գործակալության կողմից հրապարակված մեկնաբանությունում:

ԿԺԴՀ Կոմիտեի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի իշխանությունների հետ խոսելու ոչինչ չունի:

Հյուսիսային Կորեայի իշխանությունների քննադատության պատճառը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ելույթն է ճապոնական գաղութատիրությունից Կորեայի ազատագրման 74-ամյակի կապակցությամբ: Մասնավորապես, իր ելույթի ընթացքում Հարավային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ «չնայած վերջին ժամանակներում Հյուսիսային Կորեայի կողմից անհանգստացնող գործողություններին, երկխոսության ձգտումն առկա է, ինչը հարավկորեական կառավարության կողմից Կորեական թերակղզում խաղաղության հաստատման գործընթացի նշանակալի արդյունք է»:

ԿԺԴՀ կարծիքով, սակայն,  Հարավային Կորեայի նախագահի նման մտքերը  ոչ մի արժեք չունեն եւ «լեռը մուկ  ծնեց» ասացվածքի պատկերավոր արտահայտությունն են, իսկ Մուն Չժե Ինը «սրիկա է, որը միայն ոգեւշնչող  մքտեր է մեջբերում»: