Բիշքեկի քաղաքային դատարանը մերժել է երկրի նախկին նախագահ կալանավորված Ալմազբեկ Աթամբաեւի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեից, որտեղ տեղի է ունեցել նիստը:

Ղրղզստանի մայրաքաղաքի Մայիսմեկյան շրջանի դատարանի որոշումը Աթամբաեւին մինչեւ օգոստոսի 26-ը կալանավորելու մասին Բիշքեկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել:

«Բիշքեկի քաղաքային դատարանն այս որոշումը կայացնելիս խախտել է օրենսդրական մեծ թվով ակտեր, այդ թվում՝ նախկին նախագահի գործունեության երաշխիքների մասին»,- հայտարարել է Աթամբաեւի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը: