Instagram-ի ադմինիստրացիան մտադիր է ներկայացնել նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին նշումով առանձնացնել հրապարակումները, որոնք, նրանց կարծիքով, վստահելի չեն: Այդ մասին հայտարարել է Facebook ընկերության ներկայացուցիչ Սթեֆանի Օթուեյը, որին պատկանում է Instagram-ը,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ոչ հուսալի տեղեկատվության մասին առանձին նշումով հրապարակումները կստուգվեն Facebook-ի գործընկերները՝ ԶԼՄ-ների եւ հետազոտական ընկերությունների շարքից: Ընկերությունը համարում է, որ նրանք կկարողանան պարզել՝ հավաստի են արդյոք նյութերը՝ մատնանշելով՝ արդյոք հրապարակումը «համապատասխանում է իրականությանը», «հավաստի է» կամ «մոլորեցնող»: Ամեն դեպքում նշումով նյութերը չեն հեռացվի, այլ Instagram-ը միջոցներ կձեռնարկի, որ ավելի փոքր թվով օգտատերեր ծանոթանան այդ հրապարակմանը: Դրա համար, մասնավորապես, կհեռացվեն որոշ թեմատիկ նշումներ հրապարակման մեջ:

Օթուեյի խոսքով՝ այդ գործառույթն արդեն հասանելի է ԱՄՆ-ում: Երկու շաբաթվա ընթացքում այն կներկայացվի ամբողջ աշխարհում: