Ֆլորիդայում ձերբակալել են 44-ամյա քահանային, երբ նա համբուրել էր 15-ամյա տղային, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն։

Հաղորդվում է, որ Մորիս Դեյվ Լին առաջարկել էր դեռահասին օգնել դպրոցական պարագաներ ձեռքբերելու հարցում։

Այնուհետեւ նրանք գնացել են տղայի տուն, որտեղ քահանան հետաքրքրվել է՝ տանն են արդյոք չափահասները։

Բացասական պատասխան լսելով՝ քահանան համբուրել է դեռահասին։ Այնուհետեւ հայտարարել, որ հաջորդ անգամ սեռական հարաբերություն կունենա նրա հետ։

Նշվում է, որ դատավորը 75 հազար դոլարի չափով գրավ է նշանակել Դեյվ Լինին ազատելու համար։