Ընթացիկ տարվա հուլիսն ամենաշոգ ամիսն էր մեր մոլորակում օդերեւութաբանական ողջ դիտարկումների ընթացքում, տեղեկացրել է Օվկիանոսների եւ մթնոլորտի հետազոտման ազգային վարչությունը, որը գործառնում է ԱՄՆ-ի Առեւտրի նախարարության ենթակայության ներքո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասնագետների վկայություններով՝ անցած ամսվա ընթացքում սահմանվել են ջերմաստիճանի ռեկորդներ, որոնք գրանցվել էին 1880 թվականից ի վեր: 2019 թվականի հուլիսին ցամաքի եւ համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի 0.95 աստիճանով բարձր էր, քան 20-րդ դարի միջինացված ջերմաստիճանը, որը հավասար էր 15.8 աստիճանի ըստ Ցելսիուսի: Այդկերպ 2016 թվականին օդերեւութաբանների կողմից գրանցված ջերմաստիճանի ռեկորդը գերազանցվել է 0.03 աստիճանով:

Բացի դա, պարզ է դարձել, որ հուլիսին Արկտիկայով սառույցի ծածկույթի մակերեսը 19.8 տոկոսով ցածր է եղել 1981-2010 թթ. ժամանակահատվածում միջինացված ցուցանիշից, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է: