ՌԴ  նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը ԵՏՀ Իտեգրման եւ մակրոտնտեսության նախարարի պաշտոնում կփոխարինի Տատյանա Վալովայային:

Նրա թեկնածությունը հաստատվել է ԵՏՄ կառավարությունների ղեկավարների կողմից եւ այժմ ներկայացված է Միության պետությունների ղեկավարների հաստատմանը: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունում:

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարի պաշտոնում Սերգեյ Գլազեւի թեկնածության մասին Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը հաստատվել է կառավարությունների ղեկավարների կողմից օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթայում՝ միջկառավարական խորհրդի նիստում: Այժմ նրա թեկնածությունը կներկայացվի Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին հոկտեմբերի 1-ին՝ Երեւանում կայանալիք նիստին», - նշել են  մամուլի ծառայությունում:

Մայիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայայցուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հաղորդել էր, որ Ռուսաստանի քաղաքացի Տատյանա Վալովայան, ով զբաղեցնում է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարի պաշտոնը, կգլխավորի Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանը ՝ փոխարինելով դանիացի Միխայել Մելերին:

Հանձնաժողովի կոլեգիայում  ընդգրկված են 10 անդամներ` երկուական անդամ Եվրասիական տնտեսական միության մասնակից յուրաքանչյուր երկրից: ԵՏՀ-ի նախարարների նշանակման կարգի համաձայն, եթե ԵՏՀ նախարարի պաշտոնը թափուր է դառնում, ապա ԵՏՄ մեկ այլ պետություն թեկնածություն է ներկայացնում ԵՏՀ Խորհրդում քննարկման համար ՝ Միության փոխվարչապետների մակարդակով:

Եթե վարչապետերը հավանություն են տալիս Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին, այն քննարկվում է  Եվրասիական  միջկառավարական խորհրդի մակարդակով՝ վարչապետների մասնակցությամբ:

Դրական որոշման դեպքում հարցն այդ մակարդակում քննարկման է ներկայացվում Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներին: