Հնդկաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ միտված է կատարել իր պարտավորությունը միջուկային զենքն «առաջինը չկիրառելու մասին», սակայն հետագա քաղաքականությունը կախված կլինի իրավիճակից, որը վերլուծաբանի կարծիքով, առաջացրել է որոշակի երկիմաստություն ազգային անվտանգության հիմնական դոկտրինում, գրում է Reuters-ը:

Հնդկաստանը հռչակել էր իրեն որպես միջուկային գերտերություն 1998 թվականին ստորգետնյա փորձարկումներ անցկացնելուց հետո, իսկ դրանից կարճ ժամանակ անց Պակիստանը պատասխանել էր իր սեփական փորձարկումներով: Այդ ժամանակաշրջանից ի վեր միջուկային զենքի ոլորտում փորձագետներն ասում են, որ մրցակիցները մշակել են միջուկային զենք եւ հրթիռներ մատակարարելու համար:

Փոքրան կատարած այցի ժամանակ, որտեղ անցկացվել էին միջուկային փորձարկումները, պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հարգանքի տուրք էր մատուցել հանգուցյալ նախկին վարչապետին եւ հնդուական ազգայնականների մեծարգո առաջնորդ Աթալա Բեհարի Վաջփային Հնդկաստանը միջուկային գերտերության վերածելու համար: «Փոքրանը տարածաշրջան է, որը վկայում է Հնդկաստանը միջուկային գերտերություն դարձնելու հարցում Աթալ Ջիի վճռականության մասին՝ դրա հետ մեկտեղ խստիվ պահպանելով «այն առաջինը չկիրառելու» դոկտրինը: Հնդկաստանը խստորեն պահպանում է այդ դոկտրինը: Այն, ինչ տեղի կունենա ապագայում, կախված է հանգամանքներից»,-ասել է նա:

Փորձարկումների ժամանակ Հնդկաստանը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է զսպում միջուկային զենքով զինված Չինաստանի դեմ, սակայն նա նույնպես անհանգստացած է Պակիստանի միջուկային պոտենցիալով: